Мурад Боджолян
Вс, 19.05.2024, 6:57:33 AM



Приветствую Вас Гость | RSS
[ Главная ] [ ] [ Регистрация ] [ Вход ]

  • армянский вариант сайта

  • Меню сайта

    Мини-чат

    Наш опрос
    Оцените мой сайт
    Всего ответов: 183

    Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0

    Форма входа

    Rambler's Top100
    Главная » 2010 » Декабрь » 10 » ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
    0:12:39 AM
    ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

                  

    "Առավոտ” օրաթերթը իր 27.11.2010 թ.-ի համարում զետեղել է ձեր հիմնարկի մամուլի ծառայության կողմից պատրաստված "Դատապարտվել է 9 գործակալ” հոդվածը, որի զգալի մասը վերաբերում է իմ անձին: Կարծես իմ ապօրինի ձերբակալությունը եւ անհիմն մեղադրանքով տաս տարի ազատազրկման դատապարտվելը բավարար չէր ձեր եւ ձեր պատվիրատուների ընչաքաղցությունը եւ կարիերիստական նկրտումները բավարարելու համար, որ դեռ շարունակում եք այդ պատժի առյուծի բաժինն արդեն կրած իմ անձին վարկաբեկելու փորձերը: Զավեշտական է, որ հիմա այդ բանը փորձում եք անել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իմ հանդեպ կայացրած հայցը մերժելու որոշման օգնությամբ, ինչն էլ ինձ դրդեց հանրության դատին ներկայացնել այդ գործի հանգամանքները:

    Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) "Մուրադ Բոջոլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության” գործը վարույթ էր ընդունվել դեռ 2003-ին եւ դրա քննարկման ձգձգումն ուներ մեկ հիմնական պատճառ. Կառավարության ներկայացուցիչ Կոստանյանն անընդհատ փորձում էր դատարանին համոզել, թե իբր ես թուրքական կողմին պետական եւ ռազմական գաղտնիք պարունակող նյութեր եմ փոխանցել, քանի որ ՄԻԵԴ-ը լուրջ չէր վերաբերվում մեղադրման հիմքում "այլ տեղեկություններ” հասկացության տեղադրմանը եւ արդեն քննության էր առնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտված լինելու հնարավորությունը: Ահա թե ինչու ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Ա. Գյուլումյանի եւ դատարանի Հայաստանի բաժնի աշխատակից ոմն Շահզադեյանի եւ իշխանության որոշ այլ պաշտոնյաների ընդհանուր ջանքերով փորձում էր թյուրիմացության մեջ գցել Եվրոդատարանը պնդելով, թե իբր ես դատապարտվել եմ դատական եւ ռազմական գաղտնիքներ փոխանցելու, այլ ոչ թե "այլ տեղեկություններ” հաղորդած լինելու համար: Ավելին, նրանք` ավելի հեռուն գնալով, պնդում էին, թե ես իբր ՄԻԹ-ի անդամ եմ եւ հենց այդ փաստն ապացուցում է, որ ես ՑԱՆԿԱՑԵԼ ԵՄ վնաս հասցնել Հայաստանին եւ հաղորդել պետական գաղտնիք պարունակող նյութեր: Վերջում ակնարկում էին, թե ի՟նչ կարիք կար բողոքելու, նրան ընդամենը տաս տարի, այսինքն օրենքով նախատեսվածի նվազագույնն ենք տվել (Տես` ՄԻԵԴ հ. 1950-50-2009 որոշում,պարբերություն 50):

    Նույն 50 պարբերությունում ՄԻԵԴ-ը սպառիչ պատասխան է տալիս Կառավարության սույն պնդումներին` շեշտելով, որ "քրեական գործում եւ դատաքննության ներկայացված նյութերից ոչ մեկում նույնիսկ չի հիշատակվում պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող որեւէ տեղելության մասին, ինչի սահմանումը տրված է ՀՀ "Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” օրենքում եւ ՀՀ կառավարության 13 մարտի 1988 թ. որոշման մեջ: Նույնիսկ հղում չկա այդ ակտերին: Չկա սույն նյութին առնչվող փորձագիտական կարծիք: Չկա որեւէ ապացույց առ այն, որ հայցվորն ունեցել է այդպիսի (գաղտնի նյութերի հետ առնչվելու իրավունք ունեցողի) կարգավիճակ: Չի կատարվել որեւէ քննչական երրորդ անձերին հայտնաբերելու համար, ով ուներ նման կարգավիճակ եւ կարող էր գաղտնի նյութեր փոխանցել հայցվորին: Եվ Դատարանը եզրակացնում էր, որ ՀՀ կառավարության պնդումները, թե իբր խնդրո առարկա տեղեկությունները գաղտնիք են պարունակում, չի հաստատվում ոչ քրեական գործով, ոչ էլ դատաքննությամբ:

    Գլխավոր դատախազությունն իր խոսքը ավելի ծանրակշիռ դարձնելու ակնկալիքով "Առավոտում” շարադրել է իբր իմ կողմից փոխանցված տեղեկությունների ցանկը: Սույն հարցի կապակցությամբ ՄԻԵԴ տեսակետը շատ հստակ է (60-րդ պարբերություն). "Վերլուծելով տվյալ տեղեկությունների բնույթն ու դրանք փոխանցելու նպատակները, դատարանը չի կարող համաձայնվել տեղական դատարանների այն գնահատականի հետ, թե հայցվորի կողմից դրանց փոխանցումն իրական սպառնալիք էր ներկայացնում ազգային անվտանգությանը եւ պատժի կիրառում էր պահանջում”:

    Այդպիսին էր իրավիճակը մինչեւ 2008 թ. նոյեմբեր, երբ կայանալու էր ՄԻԵԴ նիստը իմ հայցադիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելու համար, որը միանշանակ իմ օգտին էր լինելու: Սակայն ինձ եւ իմ լիազորված անձանց համար առայժմ "անհայտ” պատճառներով նիստը ընդհատվեց եւ հետաձգվեց ուղիղ մեկ տարով եւ 2009 թվ-ի նոյեմբերին ՄԻԵԴ-ը հանկարծ անընդունելի որոշում կայացրեց իմ հայցը մերժելու համար, թեեւ այն, ըստ էության, արդեն ընդունված էր եւ քննարկման գործընթացում էր գտնվում: Անմիջապես հասկանալի դարձավ, որ այդ մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանության վերոհիշյալ ներկայացուցիչներին հաջողվել է Դատարանին համոզել բավարարվել "այլ տեղեկություններ” հասկացության քրեականացման տարբերակով եւ, այն ավելի լայն մեկնաբանելով, արդարացնել ՀՀ դատարանների կայացրած վճիռը: Թե ինչ շարժառիթներով Եվրոդատարանը գնաց այդ գործարքին, ինձ համար, իրոք, անհայտ է, սակայն չեն բացառվում ոչ քաղաքական (հայ-թուրքական շփումների գագաթնակետն էր), ոչ էլ անձնական (նյութական եւ այլն) շահագրգռվածության գործոնները:

    Հակառակ պարագայում ՄԻԵԴ-ն իր գործողությունները չէր փորձի արդարացնել "այլ տեղեկություններ” հասկացության Խորհրդային Հայաստանի 1961 թ. քր. օր-ում տեղ գտած 60 հոդվածի տված սահմանումը սույն գործի հանդեպ կիրառելով` մոռանալով, որ այդ օրենցդրությամբ պետական դավաճանություն էր համարվում նույնիսկ արտերկրից չվերադառնալը եւ այլակարծությունն ամբողջությամբ: Պարզվում է, որ ՄԻԵԴ-ը չի կարող միջամտել անդամ երկրների ազգային անվտանգության վերաբերյալ ընկալումներին եւ ստիպված է հալած յուղի տեղ ընդունել նրանց ներկայացրած հիմնավորումները, միայն թե դրանք տրամաբանության շրջանակներից շատ դուրս չգան (ՄԻԵԴ որոշում, պարբերություն 59):

    Դատարանն իր մերժման որոշումը փորձում է արդարացնել մի շարք հերթապահ ֆրազներով` «սոցիալական անհրաժեշտություն (pressing social necessary)”, "վերաբերելի եւ բավարար (relevand and sufficient)”, "հետապնդվող նպատակ (aim pursued)" եւ այլն, քանի որ պետական անվտանգությանն իրական վտանգ ներկայացնող նյութերի բացակայության դեպքում տաս տարվա ազատազրկման դատավճիռն արդարացնելու համար միայն "այլ տեղեկություններ” ձեւակերպմամբ բավարարվելը գեղեցիկ չէր հնչի: Դրա համար էլ ՄԻԵԴ-ը, որպես իր քայլի արդարացում նշում է, որ քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքը նախապես մերժվել է "թույլ հիմնավորման” պատճառով, ինքը ստիպված է համաձայնվել տեղական դատարանների այն պնդման հետ, թե հայցվորի ՄԻԹ գործակալ լինելը ապացուցված փաստ է: Այնուամենայնիվ նա էլ է գտնում, որ նման արարքի համար տաս տարի ազատազրկումը դաժան պատիժ է (ինչպիսի՛ սրտացավություն), սակայն այն համաչափ է "սոցիալական սուր անհրաժեշտությանը” եւ "հետապնդած նպատակներին”, ուստի բողոքը պետք է մերժվի: Ահա սա է ողջ պատկերը:

    Հայաստանի Հանրապետության եւ օրենքի անունից հանդես եկող պաշտոնյաները, հատկապես դատական իշխանության ներկայացուցիչները պետք է քաջ գիտակցեն, որ այսօր ՀՀ-ում, իրոք, առկա է երկրում սահմանադրական կարգի վերահաստատման եւ օրենքի իշխանության գերակայության "սուր սոցիալական անհրաժեշտություն” եւ դա երկրի ճակատագրով մտահոգված բոլոր առողջ ուժերի համար "aim pursued” (հետապնդվող նպատակ) է: Այն պաշտոնյաները, ովքեր փորձում են "պետական դավաճանություն եւ լրտեսություն” հասկացության սահմանումը դուրս բերել կոնկրետ հանցանքի սահմաններից եւ տարածել "այլ տեղեկություններ” անվան տակ ողջ ինֆորմացիոն դաշտի վրա, ինչպես արված է "Առավոտի” հոդվածի առաջին պարբերությունում, հող են նախապատրաստում ցանկացած անցանկալի անձին դավաճանության մեջ մեղադրելու համար: Սարքովի քրեական գործերով եւ անարդարացի դատավճիռներով ճակատագրեր խեղող պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ գեղեցիկ մի օր իրենք են դառնալու իրենց հյուսած "արդարադատության” սարդոստայնի զոհերը:

    Մուրադ Բոջոլյան

    Երեւան-Կենտրոն ՔԿՀ

    01.12.2010

    Просмотров: 985 | Добавил: Alina | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]

    SHARE


    ПОИСК


    Календарь
    «  Декабрь 2010  »
    ПнВтСрЧтПтСбВс
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031


    Архив записей


    A1plus.am

    Copyright MyCorp © 2024